Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը
1 րոպեի ընթերցում
![Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053605.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ-ի 101 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, Լևոն Զուրաբյանը, Ինեսսա Գաբայանը, Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը, Աննա Գևորգյանը, Արման Մուսինյանը, Սամվել Աբրահամյանը, Կարինե Յարալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Տաթևիկ Զորյանը և Տիգրան Պասկևիչյանը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախընտրական ցուցակների ներկայացման վերջին օրը մայիսի 26-ին էր: