Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանըե

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն «ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի հակամարտությունների կարգավորմանըե: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր, «վերջին բոլոր ամիսներին զբաղվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հարցով՝ հաշվի առնելով Պրահայի գործընթացըե: «Մեր կողմից Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորմանը մասնակցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը վերջերս հանդիպում է ունեցել ամերիկացի գործընկերների հետե,-ասել է Լավրովը: «Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը կավարտվի փոխզիջման ձեռքբերմամբե,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում