Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ. ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ. ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, ըստ ցուցակի, 363 է:

Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 13-ը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում