Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով տեղադրված կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում:

«Անուրանալի է Շառլ Ազնավուրի դերը նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին: 2001 թվականին Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ Մեծ եղեռնի հուշարձանի հավերժական կրակի առջև, Շառլ Ազնավուրը երգել է իր նշանավոր «Ավե Մարիա» երգը: Նա մշտապես աջակցել և կարեկցել է հայ ժողովրդին: Եվ այսօր՝ նրա ծննդյան օրը, հայ- ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող գողտրիկ պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը: Սիրելի´ Շառլ, Ձեր անունը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,- ասել է Հովսեփյանը:

Ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանը ասել է, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ իր և իր նման շատերի երազանքն այսօր դարձավ իրականություն՝ վերջապես Արցախ աշխարհն ունեցավ մեծ հայորդու կիսանդրին. այն էլ՝ նրա ծննդյան օրը:

«Քանդակի մտահղացումը վաղուց էր ծնվել մեզ մոտ, սակայն ինչ- ինչ պատճառներով իրականացնելը հետաձգվում էր, և այսօր կյանքի կոչեցինք այդ ծրագիրը: Մենք սկզբում երկմտում էինք Շառլ Ազնավուրի երկու կերպարների ստեղծման շուրջ՝ զուսպ, մտահոգ Ազնավուրի և ժպտացող երգչի։ Արդյունքում ունեցանք երկրորդ տարբերակը: Ուզում ենք, որ հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում Ազնավուրի ժպիտը գալիք սերնդի համար լինի խորհրդանշական: Շատ բարդ էր ստեղծել Ազնավուրի կերպարը, որովհետև ինքն այնքան հարուստ է իր ապրած գիտակցական ու համեստ կյանքով, որ ավելորդություններ չներառեցինք արվեստի այս գործում»,- ավելացրել է Ֆարսիյանը:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը