Մշակույթ

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

5 րոպեի ընթերցում

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քեզ համար, Հայաստան» հոբելյանական համերգով հուլիսի 14-ի երեկոյան Գյումրու «Սև բերդ» ամրոցում ազդարարվեց Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի քան չորս  ամիս, քաղաքի բոլոր երաժշտական, մշակութային հաստատություններում տոնական միջոցառումներ էին՝  Ազնավուրի 100-ամյակին նվիրված։ 

«Սև բերդ» ամրոցում Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին մեծ շանսոնիեի երգերի վրա հիմնված ստեղծագործությունները, իսկ համերգի ավարտին  Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական աշակերտական երգչախմբի  կատարմամբ հնչեց  «Քեզ համար, Հայաստան» երգը, որը գործիքավորել էր «Անի» փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Ձամուկաշվիլին։ 

Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ողջույնի խոսքում նշեց՝  սա այն  փոքրիկ շնորհակալությունն է մեծ շանսիոնեին, ով ահռելի ներդրում ունի հետերկրաշարժյան Գյումրու զարգացման գործում։ 

Համերգի ընթացքում Գյումրու համայնքապետարանի «Գյումրու Երախտագիտություն» հուշամեդալով պարգևատրվեց  Գագիկ Պետրոսյանը,  ում ֆինանսական աջակցության շնորհիվ Գյումրիում 2001 թվականին, տեղադրվեց Շարլ Ազնավուրի արձանը։ 

Մինչ աշխարհահռչակ շանսոնիեի 100-ամյակին նվիրված տոնական համերգը,  Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում՝ երգչի արձանի մոտ,  Գյումրու համայնքապետարանի  «Անի» փողային նվագախումբն արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական աշակերտական երգչախմբի հետ հնչեցրեց նրա երգերը։ 

«Այս միջոցառմամբ ևս մեկ անգամ արձագանք ենք տալիս Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Ազնավուրյան միջոցառումները Գյումրիում մեկնարկել են դեռևս տարեսկզբին, բայց այսօր թերևս ամենամեծ ու մասշատաբային միջոցառումներն են, համերգային ծրագրից հետո ունենալու ենք նաև փողոցի անվանակոչություն, իսկ տոնական օրվա վերջին ակորդը կհնչի Գյումրու պատմական «Սև Բերդ» ամրոցում՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։  Տոնական միջոցառումներ ամենատարբեր ձևաչափերով կունենանք՝ մինչև տարեվերջ.  աշակերտական ընթերցումներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, փառատոներ, համերգային ծրագրեր»,- իր խոսքում նշեց  Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Միջոցառումները շարունակվեցին Գյումրու Մուսայելյան փողոցում, այն այսուհետ կրելու է  Շառլ Ազնավուրի անունը։ 

Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը 1988-ի երկրաշարժից օրեր անց արդեն աղետի գոտում էր: Նա ստեղծել է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որն աղետի գոտում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Կենսական էր նրա աջակցությունը, բայց կյանքի հետ կռիվ տվող գյումրեցիների համար առավել կարևոր էր Շառլ Ազնավուրի ներկայությունը։

Գյումրիում 2001 թվականին տեղադրվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Արձանի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա գտնվել:  Հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանն է։

«Երբ քանդակում էի, հարցրի՝ պարոն Ազնավուր, ինչպե՞ս  է: Ասաց՝ շատ լավ է, ստուգելու համար  երկրորդ անգամ հարցի, ասաց՝ լավ է, քանի որ արձանն ավելի երիտասարդ է»,-պատմում է Սամվել Պետրոսյանը։

Արձանի նախաձեռնությունը առաջարկվել է 1996 թվականին, իսկ 1997-ին  արդեն մեկնարկել են աշխատանքները, որոնք ավարտվել են 2001-ին: Այսպիսով, 2001 թվականի սեպտեմբերի 22-ին արձանը բացվել է: Պատվանդանով այն ունի 6 մետր 70 սմ բարձրություն: Արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտ: «Շատ հետաքրքիր օր էր: Երբ Ազնավուրին ոտքով քաղաքի մուտքից մինչև արձանի մոտ ուղեկցեցինք, գյումրեցիները 13 տեղ կանգնեցրին՝  այդքան մատաղ էին արել: Մեկ օր առաջ մռայլ, անձրևոտ օր էր, այդ օրը՝ տաք ու լուսավոր: Երբ եկավ արձանի մոտ, ասաց՝ առաջին անգամ ժողովրդի առաջ պիտի հանվեմ: Հետո էլ սավանը արձանի վրայից քաշելով ասաց՝ ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»,- պատմում է Սամվել Պետրոսյանը։

Արմենուհի Մխոյան

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հայաստան

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում