ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության նախագծին, որով առաջարկվում է հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգել 8 տարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն: Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընդհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում:

«Այդ արտոնյալ ժամանակահատվածը, այս գործող օրենսդրության, ավարտվում է 2021-ի դեկտեմբերի 31-ին: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել 8 տարով՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ մեզ հնարավորություն է ընձեռվել ևս 8 տարի այդ արտոնյալ կարգավորումները կիրառել»,-ասաց Պողոսյանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres