Գալստյանը մատնանշեց ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության դրական միտումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումները թե տնտեսական ակտիվության, թե ներքին պահանջարկի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

Գալստյանը նախ խոսեց 2020-ին կորոնավիրուսային համավարակով, ռազմական դրության հայտարարմամբ պայմանավորված դժվարությունների ու ԿԲ համարժեք արձագանքների մասին: Նա նշեց նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճային միջավայրի էական ավելացման մասին:

«Ըստ 2021 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման և տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշությունների պայմաններում ՀՀ-ում դեռևս շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր»,- ասաց Գալստյանը:

ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ համավարակի վերջնական հաղթահարման, ինչպես նաև տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունների պայմաններում:

«Հատկանշական է, սակայն, որ ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են թե տնտեսական ակտիվության և թե ներքին պահանջարկի ուղղությամբ ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ»,- ասաց ԿԲ նախագահը:

Դրական զարգացումներն առավել տեսանելի են եղել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին