Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Վրաստանը պատրաստ չէ առաջ ընթանալ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մի ամբողջ շարք հարցերում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ չէ առաջ ընթանալ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մի ամբողջ շարք հարցերում: «Անցած շաբաթ կայացած բանակցություններում մենք զգացինք, որ վրացական կողմը պատրաստ չէ առաջ ընթանալ առանձին հարցերում, իսկ մի շարք հարցերում էլ նահանջել էե,-ասել է նա լրագրողներին: Անցած շաբաթ Թբիլիսիում բանակցություններ են կայացել ռուսաստանյան ռազմահանգրվանների եւ համատեղ հակաահաբեկչական կենտրոնների ստեղծման հիմնախնդրի շուրջ: «Ես հուսով եմ, որ իմ առաջիկա այցը Վրաստան կօգնի պարզություն մտցնելու առանձին հարցերում եւ առաջընթացի հասնելու մեր փոխհարաբերություններումե,-ասել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում