Դիրիժոր Միքայել Ավետիսյանը հանդես կգա Պետական կամերային նվագախմբի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ից Հայաստան ժամանած դիրիժոր Միքայլ Ավետիսյանը և իտալացի հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հոբոյի հմայքը» համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կհնչեն Դոնիցետիի, Պոնկիելլի, Օդերմատի, Պուչինիի, Ռեսպիգիի ստեղծագործությունները:

Դիրիժոր Միքայել Ավետիսյանը տարբեր տարիներին եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորը, Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է եվրոպական մի շարք նվագախմբեր, հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: 1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հիմնել Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2002-2007 թվականներին Ավետիսյանը եղել է Նյու Վելիի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 2005-ին մշակութային ոլորտում ձեռբերումների համար պարգևատրվել է Գլենդելի և Լոս Անջելեսի Diamond մրցանակով:

Հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն Concorso Nazionale Vittorio մրցույթի դափնեկիր է: 1998-ից Հռոմի օպերային թատրոնի առաջին հոբոյահարն է: Տարբեր տարիների համագործակցել է Ջենովայի Carlo Felice, Միլանի Alla Scala, Թուրինի թագավորական թատրոնների հետ: Մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել Ռիկարդո Մուտիի, Յուրի Տեմիրկանովի, Էլիահու Իմբալիի, Ջանլուիջի Գելմետիի, Ադամ Ֆիշերի, Չարլզ Դյութուայի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: 2016-ին համագործակցել է նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Հայերեն

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է

ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը

Սոֆիայի բժշկական համալսարանը մեկնարկում է անգլերեն լեզվով նոր ծրագրեր․ BTA

Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպան