Սերգեյ Լավրով. «Այն պետությունների շահերը, որոնք ցանկանում են առավել ակտիվորեն ներկա գտնվել ետխորհրդային տարածքում, պետք է հասկանալի լինեն Ռու

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն պետությունների շահերը, որոնք ցանկանում են առավել ակտիվորեն ներկա գտնվել ետխորհրդային տարածքում, պետք է հասկանալի լինեն Ռուսաստանի համար: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌՏՌ հեռուստաալիքի «Վեստի նեդելիե ծրագրում: Պատասխանելով ԱՊՀ-ի երկրներում, մասնավորապես, Վրաստանում եւ Ուկրաինայում նոր ուժերի իշխանության գլուխ գալու վերաբերյալ հարցին՝ նա նշել է. «Դա առաջին անգամ տեղի ունեցավ Ռուսաստանում. չմոռանանք այդ մասինե: «Իսկ ինչ վերաբերում է այդ երկրների՝ մերձավոր արտասահմանի վերածվելուն, ապա մենք նրանց դիտում ենք որպես բացարձակապես ինքնիշխան, բացարձակապես իրավահավասար պետություններե,- ընդգծել է Լավրովը: Նա նշել է, որ Վրաստանը, ինչպես եւ ԱՊՀ-ի ցանկացած այլ երկիր, իրավասու է ինքնուրույն ընտրելու այն կազմակերպությունները, որոնց նա կցանկանար մասնակցել: «Գլխավորն այն է, որ դա տեղի ունենա թափանցիկ, որպեսզի այդ ամենը ծառայի այլ պետությունների հետ լավ հարաբերությունների ամրապնդմանը եւ ուղղված չլինի որեւիցե մեկի դեմ,-ասել է նախարարը:-Այստեղ կան մեր շահերը, դրանք հասկանալի են ու հստակ: Մենք պարզորոշ շարադրում ենք դրանքե: Մյուս կողմից, ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, Ռուսաստանը «ցանկանում է հարգել նաեւ այլ պետությունների շահերը՝ ինչպես հարեւանների, այնպես էլ նրանց, որոնք ցանկցանում են այս տարածաշրջանում առավել ակտիվորեն ներկա գտնվելե: «Բայց մենք ելնում ենք այն բանից, որ այստեղ թե նրանց շահերը, թե նպատակները պետք է հասկանալի լինեն եւ չհակասեն քաղաքակիրթ երկրների միջեւ հարաբերությունների նորմերինե,-նշել է Լավրովը:

Հայերեն

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց