Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին
1 րոպեի ընթերցում
![Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052310.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ծանոթանալով անձնակազմի համար ստեղծված պայմաններին՝ Զաքիր Հասանովը ուսումնասիրել է տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայանները և այլ մարտական միջոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել օդային տարածքի մարտունակության, մարտական հերթապահության վարման ուղղությամբ: