Քոչարյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով առաջարկել էր իրեն և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հայաստան» դաշինքով, որի մեջ մտնում են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։

«Ես առաջարկում եմ և առաջին, և երրորդ նախագահներին պայքարել միասին այս իշխանության դեմ։ Պայքարել ամեն օր։ Միասնական դաշինք ձևավորել, չձևավորելը գործիքներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Միայն կողջունեմ, որ ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ այս պայքարն ունի երկու բաղադրիչ, մեկը՝ պայքար այս իշխանության դեմ և մյուսը՝ իշխանության համար։

«Նա, ով չի պայքարում այսօրվա առաջին բաղադրիչով, ուղղակի դասալքություն է ցուցաբերում»,- հավելեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով:

Ավելի վաղ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը