Պաշտոնական

Հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

1 րոպեի ընթերցում

Հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Տաջիկստանի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.«Մայիսի 9-ը մեր երկրների ժամանակակից պատմության մեջ նշանակալի օր է: Այս օրը մենք մեծարում ենք թշնամու դեմ անողոք պայքարում մեր նախնիների արիության անգնահատելի հերոսությունը, հայրենասիրությունը և համառությունը, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով հաղթանակ են կերտել թիկունքում:

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն՝ մեր ժողովուրդների հիմնարար շահերին համապատասխան»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում