Պաշտոնական

Նախագաh Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահը

1 րոպեի ընթերցում

Նախագաh Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում մասնավորապես ասվում է․«Նշանակալի այս օրը մենք խոր հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, ովքեր ուս ուսի խիզախորեն մարտնչում էին ռազմաճակատում և անձնուրաց աշխատում թիկունքում՝ հանուն ապագա սերունդների երջանիկ կյանքի և ամբողջ մարդկության ազատության: Համոզված եմ, որ մեր նախնիների մեծագույն խիզախության և սխրանքի մասին հավերժ հիշողությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համակողմանի համագործակցության ամրապնդման համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում