Պաշտոնական

Մեծ հայրենականում հաղթանակի տարեդարձի առթիվ ՀՀ նախագաhին շնորհավորել են Ղազախստանի ներկայիս և առաջին նախագահները

2 րոպեի ընթերցում

Մեծ հայրենականում հաղթանակի տարեդարձի առթիվ ՀՀ նախագաhին շնորհավորել են Ղազախստանի ներկայիս և առաջին նախագահները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես նշվում է.«Այս սուրբ օրը մենք հպարտության և երախտիքի հատուկ զգացումով ենք նշում մեր պապերի և հայրերի անգնահատելի սխրանքը։ Նրանք ռազմաճակատում և թիկունքում անձնվիրաբար հաղթանակ են կերտել հանուն ապագա սերունդների: Վստահ եմ, որ անխախտ բարեկամության, եղբայրության և փոխօգնության ավանդույթները հետագայում ևս ամուր հիմք կծառայեն Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության ամրապնդման համար»:

Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում մասնավորապես ասվում է․«Ուրախ եմ, որ Մեծ հաղթանակը միավորում է մեր ժողովուրդներին և Ղազախստանի և Հայաստանի միջև համատեղ պատմությամբ ամրապնդված բարեկամության վառ խորհրդանիշ է: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին և խնդրում նրանց փոխանցել քաջառողջության և բարօրության ջերմ մաղթանքներս»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում