ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը նշել է կազմավորման 29-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին ՌՈ-ում կազմակերպված միջոցառմանը ռազմական ոստիկաններին ողջունել և շնորհավորել է ՌՈ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը: Ի հիշատակ մարտական գործողությունների ընթացքում զոհված ռազմական ոստիկանների՝ հնչեցվել է աղոթք, ծաղիկներ են խոնարհվել հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպված արարողությանը մասնակցել և զոհված ռազմական ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:

«Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման ուղղությամբ ռազմական ոստիկանության դերակատարումը, բարձր գնահատել կառույցի գործունեությունը արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերում, մասնավորապես՝ ռազմական ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծել, որ նոր եռանդով ու առավել պատասխանատվությամբ է պետք շարունակել հայրենիքի անվտանգության ապահովմանն ուղղված ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին հանձնվել են Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, անձնուրացության համար հետմահու շնորհված պարգևներ: Պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար խրախուսվել են ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել