Մշակույթ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվի կոմպոզիտորի հետմահու դիմակը

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվի կոմպոզիտորի հետմահու դիմակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տուն-թանգարանը:

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար:Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:

Տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և, գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր ձեռք բերել այն, որը որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ որպես մեծահամբավ քանդակագործի աշխատանք, մեծ հետաքրքրություն կառաջացներ այցելուների շրջանում:

Քանդակագործի մահից հետո, երջանիկ պատահականությամբ, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (’’Nico Art Gallery’’) համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին, և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում