Երեք համերգ, շուրջ 10 ստեղծագործություն. մայիսի 4-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորների շուրջ 10 ստեղծագործություն երեք համերգի ընթացքում կհնչի Երևանում մայիսի 4-22-ը կայանալիք Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են 20-րդ դարի և մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներ Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները: Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ այս փառատոնի գլխավոր նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել, հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներառելով նաև ժամանակակիցներին:

«Փառատոնի կարևոր խնդիրներից մեկն էլ նոտաների թվայնացումն է, այն նոտաների, որոնք գտնվում են վատ վիճակում, մաշված են: Թվայնացում ասելով՝ նկատի ունենք ոչ թե պարզապես սկանավորում, այլ բոլոր սիմվոլների մուտքագրումը համակարգաչային ծրագրեր: Համագործակցելով երաժշտագետների հետ՝ ունենում ենք ճիշտ նոտաներ, որոնք հնարավոր է դառնում տարածել՝ տրամադրելով այլ երկրների նվագախմբերին, դիրիժորներին, մենակատարներին»,- ասաց Սարգիս Բալբաբյանը: Նրա խոսքով՝ նախորդ 12 տարիների ընթացքում կարողացել են թվայնացնել հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ: Չնայած արված աշխատանքին, ըստ նրա, դեռ շատ անելիք կա, քանի որ ունենք կոմպոզիտորական շատ մեծ ժառանգություն: Շատ ստեղծագործություններ, որոնք իսկապես գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, դեռ մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի այդ բոլոր նոտաները ձեռագրից հասցվեն թվային մակարդակի:

Դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը ղեկավարելու է առաջին համերգը, որի ժամանակ հնչելու են Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

«Փառատոնը մեծ ու կարևոր դերակատարում ունի երիտասարդ կոմպոզիտորներին տեղ տալու տեսանկյունից: Մենք շատ անելիք ունենք այդ ուղղությամբ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Նույնիսկ շատ հայտնի ստեղծագործություններ ունկնդիրը չի ճանաչում սերնդափոխության հետևանքով: Փառատոնն այս առումով մեծագույն դեր է կատարում»,-ասաց Վահագն Պապյանը: Ինչ վերաբերում է հայկական երաժշտության ճանաչելիությանն աշխարհում, ապա Վահագն Պապյանը նշեց, որ այդ հարցում բավարարված չէ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքը ճիշտ կլիներ ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվեր ու լիներ հետևողական: Նա նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է հայկական երաժշտության համերգներ կազմակերպել Իսրայելում:

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ