Տնտեսություն

ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որը թույլ է տալիս ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։

Ըստ նախագծի հիմնավորման, Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում, և Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ռեսուրսները։ Հողերի մշակումը ոչ միայն լայն իմաստով կխթանի գյուղատնտեսության ոլորտը և նոր շունչ կհաղորդի երկրի տնտեսությանը, այլ նաև էական նշանակություն կունենա առանձին շրջանակի անձանց կենսապայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, կանեփի արտադրությունը՝ որպես բիզնեսի նոր ենթաճյուղ զարգացնելով, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր այնպիսի վայրերում, որտեղ մշտապես առկա է տեղի բնակչությանն աշխատանքով (եկամտով) ապահովելու խնդիր»,-օրենքի հիմնավորումներում նշում է կառավարությունը։

Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի։

Արդյունաբերական կանեփը եղել է մանրաթելերի և յուղի արտադրության աղբյուր, որն օգտագործվում է՝ արտադրական և սպառողական բազմազան ապրանքատեսակների արտադրության համար:

Հայերեն

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել