Մեղրիում գործող մաքսային պահեստի լիցենզիան կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների արդյունքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիում գործող մաքսային պահեստի գործունեության լիցենզիան կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների արդյունքում, դրանց շտկման դեպքում ՊԵԿ-ը կվերանայի որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին՝ նա նախ հստակեցրեց, որ Մեղրիի անցակետը չի փակվել, այն գործում է անխափան, իրականում շրջանառվող տեղեկությունները Մեղրիում գործող մաքսային պահեստի մասին են: «Վաղուց, դեռևս 1 ամիս առաջ ստուգումներ են իրականացվել գրեթե բոլոր մաքսային պահեստներում՝ մաքսային պահեստին ներկայացվող պահանջների համապատասխանության ուղղությամբ: Եվ մի քանի տեղ հայտնաբերվել են խախտումներ: Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ: Եվ, իմ հրամանով, մաքսային պահեստի թույլտվությունը, լիցենզիան կասեցվել է»,-ասաց Հովհաննիսյանն ու վստահեցրեց, որ երբ շտկեն խախտումները, իրենք կվերանայեն որոշումը:

Մաքսային պահեստին ներկայացվող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումների առկայությունը: Տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի գործել: Հովհաննիսյանի խոսքով՝ եղել են նաև մի շարք այլ արձանագրված խախտումներ:

ՊԵԿ նախագահն ասաց, որ այլ մաքսային պահեստներում ևս խնդիրներ արձանագրվել են, սակայն խախտումների տեսակից, բնույթից ելնելով, դրանց գործունեությունը ենթակա չի եղել դադարեցման: Այսպիսով, այդ պահեստներին խախտումները շտկելու ժամանակ է տրվել:

«Անհամապատասխանությունների դեպքում ես կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների»,- նշեց Հովհաննիսյանը:

Հայերեն

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում են 6-11-րդ հորիզոնականները

Չինաստան-Հայաստան հարաբերությունների արագ և որակյալ զարգացման խթանում. գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հոդվածը

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի հետ. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին