Սպորտ

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի հետ. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի հետ. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Պարմա»-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին կեսում`15-րդ և 45-րդ րոպեներին, «Ինտեր»-ը երկու անգամ գրավեց «Պարմա»-ի դարպասը: 45-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 

Սակայն երկրորդ կեսում «Ինտեր»-ը չպահպանեց հաղթական հաշիվը և «Պարմա»-ն երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

«Պարմա»-«Ինտեր»` 2:2:

Հայաստանին ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում