Սպորտ

Մարմնամարզիկներ Ավետիսյանը և Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկներ Ավետիսյանը և Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորվաթական Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը հաղթահարել են որակավորման փուլի արգելքը` դուրս գալով եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը ու Մամիկոն Խաչատրյանը: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում