Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած սուպերգավաթային խաղում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 15 րոպե անց` «Արարատ-Արմենիա»-ն արդեն երկու անգամ գրավել էր «Փյունիկ»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ի կազմում աչքի էին ընկել Նուբիսին ու Յեննեն: Խաղակեսի վերջնամասում «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ էր դարձել Բրատկոն:

Երկրորդ կեսում «Փյունիկ»-ին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Ընդհակառակը` «Արարատ-Արմենիա»-ն խփեց նաև 4-րդ գոլը: Աչքի ընկավ նույն Նուբիսին` դառնալով դուբլի հեղինակ:

«Փյունիկ»- «Արարատ-Արմենիա»`0:4:

«Արարատ-Արմենիա»-ն երկրորդ անգամ է դառնում Հայաստանի Սուպերգավաթակիր:

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում