Սպորտ

«Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերում

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի հերթական հանդիպումերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ն, սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ին, առավելության հասավ 4:0 հաշվով: Կապտանռնագույնների կազմում աչքի ընկան Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին (դուբլ), Լամին Յամալը:

Օրվա մյուս խաղում ՊՍժ-ն, Փարիզում հյուրընկալելով «Աստոն Վիլա»-ին, հաղթանակի հասավ 3:1 հաշվով:  «Փարիզցիների» կազմում գոլերը խփեցին Դեզիրե Դուեն, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը: «Աստոն Վիլա»-ից էլ գոլը խփեց Մորգան Ռոջերսը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում