Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Զավուր Ուգուևի հետ ու զիջեց 7:5 հաշվով:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել 2019, 2022, 2023, 2024 թվականներին: Նա աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում