Սպորտ

Հայաստանի դեմ Թբիլիսիում կայացած խաղի միջադեպի պատճառով Վրաստանի ֆեդերացիան տուգանվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դեմ Թբիլիսիում կայացած խաղի միջադեպի պատճառով Վրաստանի ֆեդերացիան տուգանվել է

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է, իսկ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը մեկ խաղով որակազրկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան անցումային խաղերի երկրորդ հանդիպման ավարտից հետո երկրպագուների` դաշտ մտնելու, ճայթուկների օգտագործման, ելքերի արգելափակման ու լազերային լույսերի օգտագործման պատճառով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով, իսկ Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։

Արգելքը չի տարածվում աշխարհի առաջնության ընտրական խաղերի կամ ՖԻՖԱ-ի միջազգային ընկերական խաղերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում