Պաշտոնական

Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, նոր տեխնոլոգիաները, գործարար հատվածը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ խրախուսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը և հնարավորինս պատրաստ է աջակցել դրանց:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիության գործընկերության շրջանակներում ձևավորված համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում