Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է հայտնել առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու առնչությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ին տված մեկնաբանությունումհորդորել է քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին, նաև վարչապետի հետ արտահերթ ընտրությունների անցկացման պայմանավորվածության մեջ մտածԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ամենայն լրջությամբ վերաբերվել փաստարկներին, ըստ որոնց՝վարչապետըհրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի: Նա արտահերթ ընտրությունների անցկացմանպայմանավորվածությունը հակասահմանադրական է որակել:

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»,-նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում