Արցախ

Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ ողջունել է ենք Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը

2 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ ողջունել է ենք Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձումՀայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը՝ նշելով, որ Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ումչէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հայտարարության մեջ նշված է. «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է հայոց նկատմամբ 106-ամյա ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։

Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ումչէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում