Ֆրանսիայի Սենատի նախագահը Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լարշեն նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ, մասնավորապես Սենատը, ի՞նչ քայլեր է իրականացնում՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար:

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,-ասաց Սենատի նախագահը:

Նա մտադիր է Ֆրանսիայի նախագահին ասել այն, ինչ իրեն ասել է ԱԺ նախագահն այսօր առավոտյան: Լարշեն հայտնեց, որ 2022-ի առաջին կիսամյակին ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանսիան: «Նախագահությունը, իհարկե, ենթադրում է ավելի շատ գործադիրի գործունեություն, բայց այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու: Հարկ է նշել, որ այդ ժամանակ մենք նախատեսում ենք հենց Ֆրանսիայի Սենատում կազմակերպել համաժողով անվտանգությանը և պաշտպանությանը նվիրված և մի համաժողով, որը մենք նախապատրաստում ենք այսօրվանից»,- ասաց Սենատի նախագահը:

Ֆրանսիական պատվիրակության անդամները՝ Լարշեի գլխավորությամբ Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան