Քաղաքականություն

Մեր ցանկությունն է կենդանի պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Արգենտինայի անվտանգության նախարար

1 րոպեի ընթերցում

Մեր ցանկությունն է կենդանի պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Արգենտինայի անվտանգության նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական Հանրապետության անվտանգության նախարար Սաբինա ֆրեդերիկն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության տարելիցը: 106 տարի առաջ հազարավոր հայեր զոհվեցին դատապարտելի իրադարձությունների հետևանքով։ Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել Արգենտինայի հայ համայնքին, իմ համերաշխությունը՝ նրանց որպես պետության ներկայացուցիչ, և արտահայտել մեր ցանկությունը կենդանի պահելու այս Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում