Շիրակում անցկացվեցին  հիշատակի միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառումներն ինչպես միշտ, այս տարի ևսմեկնարկեցին պատարագով:

Ինչպես տեղկացնում է «Արմենպրես»-ը` հիշատակի պատարագ մատուցվեց Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ պատարագիn մասնակցեցին Գյումրու «Սբ Աստվածածին» եկեղեցում: Ավելի ուշ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսության և 102-րդ ռազմաբազայիևսահմանապահջոկատիղեկավարությունը, ինչպես նաև Գյումրիում կայազորի զինվորներ միանալով նրանց՝ ծաղիկներ խոնարհեցին Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որի հեղինակը ՀՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանն է։ Հուշակոթողը խորհրդանշում է ոչ միայն հայ ժողովրդի անցյալը, այլ նաև ներկան ու հավատը ապագայի հանդեպ:

«Վերածնունդ» հուշակոթողի մոտից բոլորը շարժվեցին Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ: Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը շարունակել է քեմալական Թուրքիան:

ՇիրակիմարզպետՀովհաննեսՀարությունյանըլրագրողներիհետունեցածճեպազրույցիժամանակնշեց՝բացիհարգանքիտուրքմատուցելուցՀերհերիձորայցելելընաևկոչէապրողաց.«Հայազգըմիլիոնավորանմեղզոհերիցզատ,կորցրեցպատմականհայրենիքիմիմասը։ՕսմանյանԹուրքիայիկողմիցիրագործվածհակամարդկայինոճրագործությունիցմեկդարիցավելանցէլբոլորիսգլխավորձգտումըպետքէլինիՀայոցցեղասպանությանմիջազգայինճանաչումը,որպեսզիողջաշխարհումկանխվիոճրագործություննուբռնությունը։Մենքերախտապարտենքայնժողովուրդներին,պետություններինևանհատներին,որոնք դատապարտելենոճրագործությունը»,-նշեցՇիրակիմարզպետը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: 106 տարի առաջ 1.5 մլն հայորդիներ զոհ դարձան Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը, հազարավոր հայեր տեղահանվեցին, զրկվեցին իրենց հայրենի երկրում ապրելու իրավունքից: Ոճրագործություն, որն ուղղված էր հայ ժողովրդի բնաջնջմանը, հայի ինքնության վերացմանը: Օսմանյան կայսրությանը չի հաջողվել ոչնչացնել հայի ինքնությունը, չի հաջողվել և չի հաջողվի լռեցնել նաև ճշմարտության ձայնը: Պատմական արդարությունը վերահաստատելու համար հայի կողքին պայքարել և շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար է»,- նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան