ԵԽ պատգամավորը կոչ է անում չմոռանալ պատմական ճշմարտությունը` Հայոց ցեղասպանության փաստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն կոչ է անում չմոռանալ պատմական ճշմարտությունը` Հայոց ցեղասպանության փաստը, ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը:

Պատգամավորն այս մասին շեշտում է «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:

«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հայերը շարունակում են արդարադատություն՝ ճշմարտության ճանաչում փնտրել, որպեսզի աշխարհը ճանաչի հայ ժողովրդի կրած ողբերգությունը: Հարազատներ, ընկերներ, սիրելիներ: Այս օրը ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասին է: Անցել է ավելի քան մեկ դար, սակայն անցյալ տարի մեզ հիշեցրին, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը գտնվում են խոցելի վայրում»,- ասում է նա:

Պատգամավորը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածությունը ցույց է տվել, որ հակամարտությունն ու ագրեսիան երբեք անցյալում չեն: «Ժամանակն անցնում է, և հիշողությունը դառնում է էլ ավելի կարևոր: Այսօր մեր ազատության ամենամեծ վտանգը մոռանալն է, թե ինչ է եղել մեզանից առաջ: Եթե մենք հաջորդ սերնդին չսովորեցնենք անցյալի մասին, նրանք չեն իմանա, թե ինչպես կարելի է ավելի լավ կերտել վաղվա օրը»,- ասում է Կանոն ու հավելում, որ այդ պատճառով խիստ կարևոր է հիշատակել այս օրը՝ ապրիլի 24-ը և հարգել զոհերի հիշատակը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն, միջազգային կազմակերպություններ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան