Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որը թույլ կտար կարծել, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Այս պահի դրությամբ Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Խաղաղապահ ուժերի` Արցախում տեղակայման ժամկետներիերկարաձգման հարցը ավելի կոնկրետ հնարավոր կլինի քննարկել մանդատի ավարտին մոտ, բայց մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որը թույլ կտա կարծել, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն»,- նշել է Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը արդյունավետ է գնահատել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ծավալած գործունեությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան