Հասարակական

Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՏԿԵ-ն տեղեկացնում է, որ նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են արևելյան գործընկերության տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ‚ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տվյալների հավաքագրման ու մշակման եվրոպական երկրների փորձը‚ անդրադարձ է եղել վթարավտանգ ճանապարհահատվածների կառավարման գործիքներին։ Կարևորվել է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր բազա ունենալու հարցը։

Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է‚ որ ՀՀ-ն միացել է ԵՄ դիրեկտիվներին՝ կապված ճանապարհային անվտանգության համակարգերի ներդրման և ինտեգրման հետ։

«Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ‚ որը լիարժեքորեն պետք է արտացոլի ԵՄ դիրեկտիվների պահանջները՝ կապված ճանապարհային անվտանգության հետ։ Այս ամենի համատեքստում շատ կարևոր է լինելու տվյալների հավաքագրման համակարգի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Խնդիրը կառավարության ուշադրության ներքո է‚ ճանապարհային անվտանգությունը ճանապարհային ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է‚ և ես լիահույս եմ‚ որ մենք այս ուղղությամբ մեծ առաջընթաց կարձանագրենք՝ հիմնելով կենսունակ համակարգ և համապատասխանեցնելով այն նոր մոտեցումներին»‚- ասել է Քրիստինե Ղալեչյանը։

Ամփոփելով աշխատաժողովը՝ նշվել է‚ որ տվյալների հավաքագրման գործընթացը պետք է կատարվի ճանապարհային անվտանգության խնդիրների հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների համագործակցությամբ՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։ Նոր համակարգը կբարելավի ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծությունը‚ ինչն էլ հնարավորություն կտա հետագայում կանխարգելել պատահարները։

Հայերեն Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ