Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու ազգային պատկերասրահը մշակութային ժառանգության եզակի նմուշները կհանրայնացնեն նորովի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու ազգային պատկերասրահը մշակութային ժառանգության եզակի նմուշները կհանրայնացնեն նորովի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոարվեստի և կերպարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնից, երկկողմ գործակցության հուշագիրը միտված է մշակութային կինոժառանգության նմուշներն ուղղորդել դեպի թանգարան՝ բացառիկ ու եզակի կադրերին տալ նոր կյանք ու նոր շնչառություն (դասախոսություն, ցուցադրություն, կինոդիտում)։

Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Սա–Նրանից– Հին» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:

Յուրօրինակ ցուցադրանքում ներառված է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերականգնված Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան (Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով):

«Հայկական կինոարվեստիևկերպարվեստի մշակութային ժառանգության վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունը առիթ հանդիսացավ երկու պետական կառույցների ղեկավարների՝Շուշանիկ Միրզախանյանի(Հայաստանի ազգային կինոկենտրոն)ևՄարինե Հակոբյանի(Հայաստանի ազգային պատկերասրահ) համար՝ ստորագրելու գործակցությանայս հեռանկարայինհուշագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում