Ապրիլի 25-ին Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Հանրապետության տարածքում իրականացվելիք ծառատունկին նախատեսվում է տնկել 300.000 ծառ։ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում տնկվելու է 7000-ական տնկի: Արմավիրի և Տավուշի մարզերում նախատեսվում է տնկել 6000-ական տնկի, Գեղարքունիքում՝ 8000, Կոտայքի և Շիրակի մարզերում՝ 10 000-ական տնկի: Երևանում տնկվելու է 25 000 տնկի»,- նշել է Պետրոսյանը:

Եվս 200 000 տնկի ՇՄ նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բացառապես բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում (ավելի քան 60 հա)։

ՇՄ նախարարը հայտնել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այդ կարևոր միջոցառման։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը