Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ, հիմնականում՝ արոտավայրեր, պատերազմից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, և ներկայումս իրենք, անվտանգությունից բացի, կանգնած են նաև ապրուստը հոգալու խնդրի առջև։ Նրանք առանձնացրել են նաև ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման ու գազամատակարարման հետ կապված խնդիրները։

Խնածախում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի և համայնքի մեջ մտնող Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները:

Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Հայերեն Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը