Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը մասնակցել է Թումանյան փողոցի վրա նոր 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարվա ընթացքում:

Նույն ժամկետում կավարտվի Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրի, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքի, Վարդան Մամիկոնյան փողոցի վրա 171 բնակարանով բազմահարկի, Տիգրան Մեծ փողոցի վրա կառուցվելիք նոր թաղամասում՝ 218 բնակարանների շինարարությունը: Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքները նախանշված ժամկետներում ավարտելուն:

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները տեղահանված Շուշի և Հադրութ քաղաքների բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը:

ԱՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են՝ Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Շինարարները նախագահ Հարությունյանին տեղեկացրել են, որ ամիսներ անց կհանձնեն Առաքելյան փողոցի վրա կառուցվող 59 բնակարանով շենքերը, Թումանյան փողոցի վրա գտնվող 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարանով նոր թաղամասը:

Հայերեն Русский

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան