Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով ապրիլի 19-ին ժամանել է Սյունիքի մարզ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ:

Հանրապետության նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և, հետևեք ձեր առողջությանը։ Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար,-ասել է Հանրապետության նախագահը և բոլորին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթել։-Ես հրամանատարի հետ էի խոսում, շատ բարձր կարծիքի է ձեր մասին։ Այսօր նրա գովեստի խոսքերը ձեր մասին ընդունում եմ որպես գնահատական և ձեզնից յուրաքանչյուրին կրկին մաղթում եմ ամրություն։ Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»:

Հայերեն English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը