ՀՀ նախագահ Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը ծաղիկներ են դրել եկեղեցու բակում ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Հովհաննես Լազարյանցի, Բեհբուտ (Բորիս) Շելկովնիկովի շիրիմներին:

Առաջնորդանիստ տաճարում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել, զրուցել այնտեղ գտնվող հայազգի այցելուների հետ:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայրենիք-սփյուռք հարաբերություններին, տեղի հայ համայնքի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ունեցած հանդիպումների և դրանց արդյունքների մասին:

Հայերեն العربية English Русский

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ