Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է երկու նոր արգելոց-թանգարան ստեղծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Առաջիկայում «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմ ամրոց» արգելոց-թանգարանները կհամալրեն նախարարության ենթակայությամբ գործող Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի ծառայության պահպանության ՊՈԱԿ-ի ներքո գործող 13 արգելոց-թանգարանի շարքը: Կարծում եմ՝ նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգերի համալրմանը և հետագա զարգացմանը»,-նշեց Մարաբյանը:

Նրա հավաստիացմամբ՝ մշակութային հուշարձանների պահպանության գործում շատ կարևոր է համայնքների ներգրավման քաղաքականությունը: Մարաբյանը հիշեցրոց, որ դեռ նախորդ տարի իրականացրել են իրազեկման աշխատանքներ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների համապատասխան ներկայացուցիչների հետ: «Հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի ներգրավումը: Պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայության ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին Հայաստանի տասը մարզում և Երևանում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանի մաքրման աշխատանքները: Աշխատանքներին նաև դպրոցականներն են մասնակցում:

Հայերեն Русский

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն