Հասարակական

«Հայկական անկյուն»՝ Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում. Նունե Սարգսյանն այցելել է թանգարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից:

Պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև վրացական մշակույթի ու արվեստի ցուցանմուշների յուրօրինակ հավաքածուներով: Այստեղ պահվում են վրացական թատրոնին, կինոյին, օպերային ու բալետին, բանահյուսությանը վերաբերող ավելի քան 300 հազար ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ:

Տիկին Սարգսյանը թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիայի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին:

Տիկին Սարգսյանի այցի կապակցությամբ թանգարանում բացվել է յուրահատուկ «հայկական անկյուն», որտեղ, մասնավորապես, ներկայացվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տարբեր տարիների խաղացանկերը՝ սկսած դեռևս 19-րդ դարից, երբ այն հանդես էր գալիս որպես հայկական պրոֆեսիոնալ թատրոն։ Ներկայացված էին նաև մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաև Ախալցխայի արծաթագործության հիանալի նմուշներ և միջնադարյան Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու վանքերի արխիվային լուսանկարների հավաքածուներ:

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի ղեկավարին՝ նման գեղեցիկ ու տպավորիչ ցուցադրության կազմակերպման համար: Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները և խոստանալով վերադառնալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել թանգարանում:

Հայերեն English Русский

Իրավապահները կենտրոնանում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրման և արտադրության բացահայտման վրա․ գլխավոր դատախազ

Դատախազությունը մինչև սեպտեմբեր կներկայացնի անչափահասների հանցավորության կանխարգելման օրենսդրական փաթեթ

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել

ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

Ուկրաինան չի մարի իր պետական ​​պարտքի մեծ մասը առաջիկա 30 տարիների ընթացքում. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ-ում մեկնարկած դատավորների միջազգային համաժողովը միտված է սերտ և արդյունավետ համագործակցության ամրապնդմանը

Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

«Իմ Ամերիա, իմ ընտանիք». բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

2018-2024 թվականներին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց