Տնտեսություն

ԱՄՆ-ն ևս 8 մլն դոլար կուղղի Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերի բարելավմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ևս 8 մլն դոլար կուղղի Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերի բարելավմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի թիվ տասնհինգ փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 15 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 8 մլն 200 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին։

Նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում