Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ իր խոսակցությունների մասին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ինքն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղյակ պահել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Իմ և ոչ միայն իմ հարցերին ի պատասխան, Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների մասին և ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել, ես գիտեմ, որ 2020թ. նաև դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից և ես գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Փաշինյանն այսօր հերքել է Գասպարյանի՝ 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին առաջարկի հայտարարությունը, վարչապետը նշեց, որ իրենք անհրաժեշտության դեպքում կգաղտնազերծեն 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի համապատասխան հատվածը և կհրապարակեն:

2021թ. մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն