Արցախ

Արայիկ Հարությունյանն ու Արմեն Ղուլարյանը քննարկել են Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու Արմեն Ղուլարյանը քննարկել են Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԱՀ քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՀ նախագահը կարևորել է Արցախի ավերված բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականգնման և նոր բնակավայրերի կառուցման գործում ՀՀ կառավարության աջակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում