Հասարակական

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ   

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ   

ԳՅՈՒՄՐԻ,14 ԱՊԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։

«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխաներն են, և թող մեր գերագույն հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան ժամանակ մարզպետարանից չենք գնա, մինչև գա»,-նշեցին ծնողները:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Խծաբերդի հատվածում գերի ընկած տղաների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը: Երեկոյան հարազատները թույլ են տվել, որ կին աշխատակիցները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։

«Այնպես չէ, որ մենք բռնի ուժով ստիպել ենք` մի գնացեք, տղամարդիկ հոժարակամ են մնացել»,– ասացին գերիների հարազատները:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում