Հասարակական

Անհետ կորած զինվորների և ռազմագերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

1 րոպեի ընթերցում

Անհետ կորած զինվորների և ռազմագերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու և ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ծնողների մի մասը մուտք գործեց կառավարության շենք, սակայն դեռ հայտնի չէ շենք մուտք գործելու նպատակը:

Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում