Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, Լալայանը` բրոնզե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումպայքարը մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 200 կգ, 205 կգ, սակայն չբարձրացրեց 209 կգ: Նա այս ձևումդարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Գոռ Մինասյանն անթերի կատարեց պոկում վարժության բոլոր երեքմոտեցումները` 205 կգ, 211 կգ և 216 կգ: Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:Պոկում վարժությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն` բարձրացնելով 222 կգ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերևում պահեց 240կգ, 248 կգ, բայց չբարձրացրեց 252 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտում Մինասյանը գրանցեց 464 կգ արդյունք:Վարազդատ Լալայանը հրեց 240կգ, երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 250կգ: Այս վարժությունում նա կրկին դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Լալայանը գրանցեց 445 կգ:Եվրոպայի չեմպիոն կրկին դարձավ Վրաստանից Լաշա Տալախաձեն:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգքաշայինկարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ:89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ:96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ`212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ:Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավԵվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:109կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիականխաղերիհամար, մասնակցում էր 14 մարզիկով:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա