Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:

«Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է:

Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը: Կռավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանգրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության առաջարկով, 45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ:

Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել